Ստեղծում է պաշտպանիչ շերտ` հանգստացնելով և բուժելով կարմրած, բորբոքված մաշկը։ Խիտ
կրեմը կարելի է օգտագործել ծնված օրվանից սկսած: Հատուկ բնական բաղադրիչները (մեղրամոմ,
լանոլին և ցինկի օքսիդ) կազմում են բնական պաշտպանիչ շերտ՝ թողնելով մաշկը շնչել: Քաղցր
նուշի և քունջութի յուղերը մեղմացնում և սնուցում են, իսկ խոտաբույսերի մզվածքների համալիրը`
կանխում բորբոքումները և հանգստացնում գրգռված մաշկը: